-
05.10.2020|
13:11
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 181-ով՝ հասնելով 52677-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 38-ով և հասել 44710-ի, իրականացվել է 1054 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 308019-ի:
-
05.10.2020|
12:58
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերթական զավեշտալի «փաստն» է հրապարակել, իբր հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել, և ասվածը հիմնավորելու համար թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել:
-
04.10.2020|
21:05
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ, սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ:
-
04.10.2020|
20:33
Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական անձանց թվում կան մարդկային կորուստներ՝ ասել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
-
04.10.2020|
20:32
Այսօր Հայաստանի կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
-
04.10.2020|
14:04
Ֆրանսիայից կամավոր բուժաշխատողներ են եկել և Հայաստանի սահմանամերձ բժշկական կենտրոններից մեկում օգնություն ցույց կտան Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին ու խաղաղ բնակչությանը՝ Ֆեյսբուքում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը:
-
04.10.2020|
13:36
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 571-ով՝ հասնելով 52496-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 89-ով և հասել 44672-ի, իրականացվել է 3258 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 306 965-ի:
-
03.10.2020|
13:22
ՄԱԿ-ում գործող հատուկ բանաձևով ընդունված աշխատանքային խմբին ուղարկեցինք վարձկանների մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը:
-
03.10.2020|
13:05
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 543-ով՝ հասնելով 51925-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
02.10.2020|
22:03
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել առ այն, որ Հայաստանի Հանրապետություն չի մտնում և չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք։